Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի է ունեցել կատալոնական դերբին: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Էսպանյոլ»-ին:
Հանդիպումն ավարտվեց «Բարսելոնա»-ի խոշոր՝ 5:1 հաշվով հաղթանակով, իսկ հանդիպման հերոսը դարձավ Լիոնել Մեսսին:
«Բարսելոնա» – «Էսպանյոլ»՝5:1
0:1 Գարսիա (13), 1:1 Մեսսի (45), 2:1 Մեսսի (50), 3:1 Պիկե (53), 4:1 Պեդրո (78), 5:1 Մեսսի (81)