
Աթենքում մոտ 300 մարդ է ձերբակալվել՝ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով:
Ցույցը կազմակերպվել էր ի հիշատակ ոստիկանների կողմից սպանված դեռահասի: Ցույցին դիմագրավել է վեց հազար ոստիկան, իսկ տարբեր գնահատականների համաձայն մասնակցել մոտ տասը հազար մարդ:
Խմբերը կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել են ավտոբուսային կանգառներն ու աղբատարները: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ: