
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 08-ին՝ ժամը 09 : 30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ – տեղ մերկասառույց է:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն