
Երկուշաբթի առավոտյան «Հագուփիթ» թայֆունի պատճառով տարհանված մարդկանց թիվն անցել է մեկ միլիոնից:
Բնական աղետից տուժել է 1,07 միլիոն մարդ, 1,06 միլիոն մարդ գտնվում են տարհանման կենտրոններում: Պաշտոնական տվյալների համաձայն, թայֆունի զոհ է դարձել 3 մարդ, նրանցից 2-ը, այդ թվում՝ անչափահաս աղջիկը, զոհվել են ցրտահարության հետևանքով: Եվս մեկ տղամարդ զոհվել է իր վրա ընկած ծառի պատճառով, տեղեկացնում է Associated Press-ը:
Ֆիլիպինների կենտրոնական շրջաններում սողանքի հետևանքով տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ, առաջացել են կապի և վերգետնյա հաղորդակցության հետ կապված խնդիրներ: