
Եվրոպական միությունը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա աջակցի հակառուսասկան պատժամիջոցներին, տեղեկացնում է Reuters-ը:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիա կատարվելիք այցի ընթացքում փորձելու են համոզել Թուրքիայի ղեկավարությանը՝ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Անկարայի հրաժարվելու դեպքում, պատվիրակությունն աշխատելու է համոզել Էրդողանի կառավարությանը չօգտագործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ այդ երկրին մթերք մատակարարելու հարցում:
Եվրակոմիսարները Թուրքիա կայցելեն դեկտեմբերի 8-9-ը: Այցը կոչված է ցույց տալ Բրյուսելի համար Անկարայի հետ հարաբերությունների կարևորությունը: ԵՄ-ն նաև մտադիր է ակտիվացնել Թուրքիային ցուցաբերվող օգնությունը՝ Սիրիայից ներգաղթող փախստականների հարցում: