
Հունիսի 11-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի 5/13 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Մասնագետն ուսումնասիրել է տարածքը, հայտնաբերել գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ վայր: