Կառավարության կազմը մինչեվ շաբաթվա վերջ հայտնի կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդդիմության գնահատականը մենք հարգում ենք, սակայն չենք կարող առաջնորդվել նրանց տեսակետներով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ, կան նաեւ բացթողումներ: Մենք կենտրոնանում ենք այն կատարված աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու համար,-ասաց նա:
Վարչապետի խոսքով, ամբողջ խնդիրն այն է, թե ով ինչ է ուզում տեսնել, իսկ օբյեկտիվ լինելու դեպքում հնարավոր է տեսնել կատարված ահռելի մեծ ծավալի աշխատանք:
Ըստ Տ. Սարգսյանի, համար մեկ կարեւորագույն աշխատանքն այն է, որ մենք կարողացանք շատ բարդ ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարել առանց խնդիրների: “Պետք է միայն ցանկություն ունենալ դա նկատելու համար:  Կարելի է պահանջել, որ կենսամակարդակը տասն անգամ ավելի բարձր լինի, քան այսօ: Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ կառավարության կազմը մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի: Էական կադրային փոփոխություններ չեն լինելու, եւ հիմնական թիմը պահպանվելու է: Փոխվելու են այն պաշտոնները, որոնք մեր գործընկերները ազատել են:




Լրահոս