
Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի նոր խաղաշրջանի սկիզբը, որին սովորաբար այցելում են Իտալիայի քաղաքական գործիչները, ուղեկցվել է թատրոնի առջև բողոքի մասնակիցների և ցուցարարների բախումներով:
Ցուցարարները բողոքում էին տնտեսման կոշտ միջոցների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք հեշտացնում են աշխատանքից հեռացումները:
Իտալիայի ոստիկանությունը փորձել է արգելել 300 ցուցարարներին մոտենալ թատրոնի շենքին: Ցուցարարները ոստիկանության վրա ձվեր և դյուրավառ նյութեր են նետել: Բախումների ժամանակ տուժել են երկու ոստիկաններ, տեղեկացնում է BBC-ն: