
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության համար պայմաններ ստեղծելն է:
Այդ մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ Պետդումայի իր ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբլովը:
Նրա խոսքով, Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը փոխելու՝ ձևական նպատակի ետևում իրականում թաքնված է այդ երկրում իշխանափոխության համար պայմանների ստեղծումը:
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն այս առնչությամբ չի նյարդայնանում, աշխատում է հավասարակշռված գործել, և իր կողմի չխզել համագործակցության կապերը, տեղեկացնում է TACC-ը: