Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում:
Հայտնի է, որ այժմ ֆրանսիացի մասնագետը փնտրում է հարձակողական ոճի կիսապաշտպանի, և Մխիթարյանը նրա համար հարմար թեկնածու կարող է լինել:
«Մխիթարյանը շարունակում է մնալ գեմանական ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, չնայած, որ թիմն անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում»,- գրում են գերմանալան լրատվամիջոցները՝ հղում անելով Daily Mirror-ին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Անգլիայում Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Լիվերպուլը»: Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխը հայտնել էր «Արսենալում» խաղալու ցանկության մասին: