Մի օր ուշ, թե շուտ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հրանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին:

Նա նշեց, որ հարգում են ազատությունն ու արդարություն և հենց այդ պատճառով էլ Ուրուգվայը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Ոչ միայն բարձրաձայնում ենք դրա մասին, այլև պայքարում, որ այդ մասին հիշողությունը միշտ վառ մնա, պայքարում ենք, որ երբևէ այլևս չկրկնվի այն, ինչը պատուհասեց հայ ժողովրդին»,- նշեց Դանիլո Աստորին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն թուրք մտավորականները ծաղիկ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ երբ Թուրքիայի ղեկավարները կլինեն այնքան իմաստուն, որ կխոստովանեն, որ իրենց նախորդները ցեղասպանության են ենթարկել ժողովուրդների:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ հայերը ուզում են ճշմարտությունը, որպեսզի որևէ տեղ չկրկնվի այս պատմությունը: «Մենք չենք լռելու: Եվ կոչ եմ անում Իսրայելի Կնեսետին, որ այս քննարկումները կազմակերպի նաև Կնեսետում և հասնի նրան, որ Իսրայելը նույնպես լրացնի այն պետությունների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որովհետև դուք շատ լավ գիտեք, թե ինչ է նշանակում Ցեղասպանություն: Մի օր ուշ, թե շուտ ճանաչելու է Թուրքիան, ճանաչելու է ստիպված, որովհետև ժողովրդավարության ալիքը հասել է Թուրքիա»,-հայտարարեց նա:




Լրահոս