Սպասում են՝ մարդը մահանա, նո՞ր տեղափոխեն հետազոտման. ահազանգում է դատապարտյալի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առողջական խնդիրներ ունի: Armlur.am-ին ահազանգած դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը,
տեղեկացրեց, որ իր ամուսինը՝ Արտակ Հակոբյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում սույն թվականի դեկտեբերի 12-ին մասնագետ Վ. Միրախորյանի կողմից զննվել է, և ախտորոշվել է անգինա, քթի միջնապատի թեքում, քթի պոլիպոզ, քթային շնչառության իջեցում: Դատապարտյալի կնոջ խոսքով՝ բժիշկը հայտնել է, որ անհրաժեշտ է իրականացնել քթի եւ հարակից խոռոչների «կատե» հետազոտություն:

Ըստ Կ. Հակոբյանի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքայելյանը նշել է, որ դեկտեմբերի 4-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին գրություն են ուղարկել, որպեսզի Ա. Հակոբյանին թույլատրվի 2 ժամով տանել նշված հետազոտմանը քաղաքացիական հիվանդանոցում, սակայն մինչ այժմ ՔԿ վարչության պետը թույլտվություն չի տվել:

«Ամուսինս մայիս ամսին բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ- ում ու, երբ մայիսի 28-ին գիշերվա ժամը 3-ին վարչության պետի տեղակալ Մանվել Հարությունյանի գլխավորությամբ, նրան առևանգեցին հիվանդանոցից, եւ ոչնչացրեցին հիվանդության բոլոր պատմագրերը եւ ախտորոշումները, այժմ էլ ամուսինս շնչահեղձ է լինում, չեն տեղափոխում հետազոտման, որ վճարումներն էլ մենք պետք է կատարենք:
Սպասում են՝ մարդը մահանա, նո՞ր տեղափոխեն հետազոտման»,- ասաց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ, դիմելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինս անմիջական միջամտություն կունենա այս խնդրին լուծում տալու համար:

«Մերծարգո նախագահ, համոզված եմ, որ խառնակիչ քրեակատարողական հիմնարկի ծառայողները որոշել են խոչընդոտել ամուսնուս հետազոտմանը եւ վիրահատությանը: Խնդրում եմ ձեր անմիջական միջամտությունը: Այս անարդարությունների դեմ պայքարելով՝ մեր համբերության բաժակն արդեն լցվել է»,-եզրափակեց Կ. Հակոբյանը:




Լրահոս