
«Ժողովուրդ»-ը նկատել է, որ վերջին ժամանակահատվածում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հրաժարվել են ԲՀԿ կրծքանշանից: Եթե նախկինում որոշներն անգամ ոսկուց էին պատվիրել ԲՀԿ լոգոն՝ ադամանդե քարերով, որպեսզի ճոխ կրծքանշաններով շրջեն ԱԺ-ում, ապա հիմա կրծքանշան կրելու ավանդույթը պահպանվում է միայն մի քանի երիտասարդների մոտ: Հավելենք, որ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի գրեթե բոլոր ներկայացուցիչնեը գոնե ԱԺ-ում պարտաճանաչորեն իրենց կուսակցության կրծքանշանը կրում են: