Վրաերթի է ենթարկել մորն ու դստերը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ  Վազգեն Բադասյանը, վարելով “Սուզուկի Գռանդ Վիտառա” մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: 
 
Լուսանկարենրը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս