
Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Անդրադառնալով իր և ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ հարաբերություններին՝ այս մասին նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են, նա իմ ընկերն է, ոչ մի խնդիր չկա», – հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ-ն Արա Աբրահամյանի միջոցով ցանկացել էր համաժողովրդական շարժման անդրանիկ շտաբի համար տարածք վերցնել, սակայն վերջինս մերժել էր: