Ես բիզնեսմեն եմ և կցանկանայի ռուբլին կայուն լիներ. Արա Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում բոլորն էլ լավ են ընդունել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա այն կարծիքին է, որ ԵՏՄ անդամակցությունը մեծ հեռանկարներ կբացի հատկապես ձեռներեցության ոլորտում:

«Այնպես չէ, որ բոլորը կարող են կողմ լինել Ռուսաստանին: Ամեն մեկն իր կարծիքն ու իր մոտեցումներն ունի: Պետք է նաև շահավետության առումով, թե ինչ կտա Հայաստանին: Կտա անվտանգություն, այնտեղ գտնվող հայերի համար մշտական աշխատանք և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում», – ընդգծեց նա:

Անդրադառնալով ռուբլու և դրամի արժեզրկմանը՝ Արա Աբրահամյանը նշեց, որ արժեզրկումը բոլորի աշխատանքի վրա էլ ազդում է. «Բոլորիս աշխատանքի վրա էլ ազդում է ռուբլու արժեզրկումը, ես բիզնեսմեն եմ  և ես էլ կցանկանամ, որ ամեն ինչ կայուն լինի: Եթե լսեցինք ՌԴ նախագահի ելույթը, նա ասաց, որ հարկերի բարձրացում չի լինի: Խնդիրներ կան, բայց մենք պետք է այդ հարցերը լուծենք, այս շրջանին էլ դիմակայենք», – հույս հայտնեց նա:




Լրահոս