Ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել. Արա Աբրահամյանը՝ Մհեր Սեդրակյանի հայտարարության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ վերջերս արված հայտարարությունը շարունակում է քննարկման առարկա հանդիսանալ: Շատերն են վրդովված նրա որակումներից:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Մ. Սեդրակյանը, անդրադառնալով ՀՀ ԵՏՄ անդամակցությանը, հայտարարել էր, որ հայ ազգը միշտ սովոր է ուրիշի լծի տակ ապրել, և հիմա էլ կարող է ռուսների տիրապետության տակ լինել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս որակմանն անդրադարձավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Էդպիսի բան չկա, դուք եթե տեսնում եք, բոլոր երկրները միությունների մեջ են, ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել: Վերցնենք Եվրամիությունը, նույն Ֆրանսիան ուրիշի լծի տա՞կ է ապրում, նույն Անգլիան ուրիշի լծի տա՞կ է ապրում: Մենք պետք է միանանք, որպեսզի կարողանանք մեր իրավունքները պաշտպանենք և տնտեսական աճ ապահովենք», – հայտարարեց նա:




Լրահոս