Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե մենք ապրեինք ժողովրդավարական պետությունում, Վարդան Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու հանգամանքը կարող էր դիտարկվել որպես օրինական գործընթաց, բայց ներկա պայմաններում դա կարող է նաեւ քաղաքական հետապնդում լինել: Այս մասին, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: 
Անդրադառնալով` ՀԱԿ գործունեությանը, Զուրաբյանը պարզաբանեց, որ Հայ ազգային կոնգրեսի կառույցները կդառնան ՀԱԿ պատգամավորների գրասենյակներ, եւ մարդիկ կարող են իրենց խնդիրներով դիմել եւ ձայնը հասցնել ԱԺ: “Դա ծանր բեռ է, որը մենք պատրաստ ենք տանել: Ես ասում եմ ծանր բեռ, որովհետև մենք յոթ հոգով դա չպետք է անեինք”,-նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ըստ որի ինքը ՀԱԿ-ի պատգամավորների հետ նպատակահարմար չի գտնում հանդիպել, քանի որ ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, ՀԱԿ անդամն ասաց, որ դա սեփական վախկոտությունը հաղթահարելու անհեթեթ փորձ է: Նրա խոսքով, եթե վարչապետը երեխայի խռովկանությունը դներ մի կողմ եւ այցելեր իրենց խմբակություն, իրենք դուրս չէին անի եւ, եթե հիմա էլ որոշի գնալ, ապա կընդունեն, քանի որ քաղաքակիրթ մարդիկ են: Ըստ Զուրաբյանի, ժողովրդի կողմից չընտրված կառավարությունը չի կարող ժողովրդի շահերից գործել, հետեւաբար դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:




Լրահոս