Armenian text to speach

Զոհված զինծառայողի ծնողները տեղյակ չեն, իսկ հարազատները համացանցից են տեղեկացել դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն հայտնել էինք, որ այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Armlur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը հայտնեց, որ Գարիկի ծնողները դեռևս չգիտեն դեպքի մասին, իսկ հարազատները համացանցից են տեղեկացել: Համայնքապետի խոսքով՝ նրանք հիմա պատրաստվում են գույժը հայտնել Իսպիրյանների ընտանիքին:

«Հիմա փորձում ենք ուժ հավաքել և գնալ նրանց տուն՝ ասելու: Մի տղա էլ ունեն, հաշմանդամ է ու չի ծառայել: Էս մեկն էր ծառայում, էն էլ այսպիսի դժբախտ դեպք եղավ»,- շարունակեց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում:




Լրահոս