Հունիսի 11-ին, ժամը 18.12-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող “Սթար” սուպերմարկետում գող են բռնել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, սուպերմարկետի անվտանության աշխատակիցը սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով նկատել է, որ մի տղամարդ խմիչքների ցուցատախտակի վրայից վերցրել է “Կրեմլին” տեսակի 17.390 դրամ արժողության կոնյակ և տեղավորելով ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ, մոտենալով դրամարկղին, առանց համապատասխան վճարում կատարելու փորձել է դուրս գալ խանութից, սակայն անվտանության աշխատակիցը հասցրել է սուպերմարկետի մուտքի մոտ բռնել, վերցնել գողացված կոնյակը և նրան ուղեկցել տեղի անվտանգության առանձնասենյակ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողության փորձ կատարած անձը 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն է: Վալերի Ն.-ն բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Սուպերմարկետից գողացել է կոնյակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ