
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը: Կառավարման խորհուրդում 24 անդամներից մասնակցել են 23-ը: Գայանե Գասպարյանն ընտրվել է գրեթե միաձայն՝ 22 կողմ 1 անվավեր: Հիշեցնենք, որ կար 2 թեկնածու՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ու ճարտարագիտական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ Վաղարշակ Մադոյանը: Վաղարշակ Մադոյանը մրցույթի ժամանակ բուհի զարգացման վերաբերյալ իր ծարգիրը ներկայացնելուց հետո ինքնաբացարկ է հայտնել: ԲՈՒՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, ապրիլի 17-ին ազատվել է աշխատանքից եւ իր թեկնածությունը չի առաջադրել: