Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանել են ԱՄՆ, որտեղ նրանք կայցելեն մի շարք բարեգործական միջոցառումներ և կհանդիպեն Բարաք Օբամայի և Հիլարի Քլինտոնի հետ:
Թագավորական զույգն այցի մոտակա օրերին բավականին խիտ ժամանակացույց ունի: Նրանք նախատեսում են այցելել սեպտեմբերի 11-ի զոհերի հուշահամալիրը, քննարկել նախագահ Օբամայի հետ որսագողության դեմ պայքարը, դիտել բասկետբոլային խաղ:
Արքայազն Ուիլյամի և Բարաք Օբամայի հանդիպումը նշանակված է երկուշաբթի օրը: Նախատեսվում է, որ Քեմբրիջի դուքսն ամերիկյան ղեկավարի ուշադրությունը հրավիրելու է ազգային պարկերում փղերի և ռնգեղջյուրների ոչնչացման խնդրին:
Բացի այդ՝ ամուսինները կհանդիպեն նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնի, երգչուհի Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ-Զիի հետ. տեղեկացնում է BBC-ն: