Հռոմի թանգարանից գողացել են կես միլիոն եվրո արժողությամբ «Հիվանդ տղան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական մայրաքաղաքի ամենահեղինակավոր թանգարաներից մեկից՝ Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահից, օրը ցերեկով գողացել են քանդակագործ Մեդարդո Ռոսոյի «Հիվանդ տղան» աշխատութունը: Բրոնզե գլուխը գնահատվում է մոտ կես միլիոն եվրո:

Քանդակը հանդիսանում էր անցած տարի ցուցահանդեսում բացված «ավանգարդի հետքերով» խոշոր ցուցահանդեսի զարդը: Ռոսոյի աշխատանքը տեղադրված է թանգարանի թիվ 48 սրահում, որը, մյուս սրահների նման, օժտված է տագնապի ազդանշանով և տեսախցիկներով: Սակայն անհայտ չարագործներին հաջողվել է շարքից հանել ազդանշանային սարքավորումները և մոլորեցնել պահակներին. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս