
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 4 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ 3 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Այս մասով հանձնարարվել է հատկապես հանգստյան օրերին էլ ավելի խստացնել հսկողությունը: