
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների 950 ծնողներն այցելել են Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր ու տեսակցել իրենց զավակներին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 251 և 73 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ, լուծում է ստացել 230 հարց, մյուսներն ընթացքի մեջ են: