
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները դիմել են Միացյալ Նահանգներին և Եվրոպային՝ խնդրելով ավելացնել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար իրենց անհրաժեշտ զենքի մատակարարման ծավալները:
BBC-ին տրված հարցազույցում ինքնավար միավորման վարչապետ Նիչերվան Բարզանին նշել է, որ քրդերի «փեշմեգա» զինված ստորաբաժանումներին ծանր զենք է անհրաժեշտ:
Բարզանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիային չի հաջողվի հաղթել «Իսլամական պետությանը» միայն ավիահարվածների միջոցով, տեղեկացնում է BBC-ն: