
Հունիսի 13-ին և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 14-16-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Հունիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև առավելապես առանց տեղումների եղանակ: