
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Կախեթիայի մարզի Սագարեջո շրջանի բնակիչ ադրբեջանցի Էլիխման Է.-ին, ով, չկարողնալով գնդակահարել կնոջը, նրան սպանել է՝ վրաերթի ենթարկելով. տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ-ն:
Քննությունը պարզել է, որ ձերբակալվածի արարքի պատճառը եղել է խանդը: Էլիմհան Է.-ն փորձել է կնոջը գնդակահարել չգրանցված երգից, սակայն դա նրան չի հաջողվել: Այդ ժամանակ նա իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կնոջը, ով տեղում մահացել է: