
Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանում գտնող կենտրոնական պուրակ, որտեղ այս տարվա հոկտեմբերին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղադրվել էր հայկական խաչքար: Տարոն Մարգարյանն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Ի դեպ, ինչպես նշել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, պուրակն առաջիկայում կանվանակոչվի Երևանյան պուրակ: