ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին նախագիծի 9-րդ կետը սահմանում է.«Հավատարմագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված` 3000 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 և ավելի տպաքանակ ունեցող շաբաթաթերթերը և ամսագրերը»:
Այս կետի վերաբերյալ լրագրողներից մեկը հայտնեց իր մտահոգությունը՝ ասելով. «ՀՀ-ում գոյություն ունի ընդամենը 2 օրաթերթ («Ժողովուրդ», «Հայկական ժամանակ»), որոնց տպաքանակը գերազանցում է 3000 օրինակը: Նշանակում է միայն այս լրատվամիջոցների ներկայացուցիչնե՞րը կարող են հավատարմագրվել: Սրան արձագանքեց Արսեն Բաբայանը. «Իրականում միայն երկու օրաթերթ չէ, որ այդքան տպաքանակ ունի: Արդար չէ այդպես ասելը: Մեր ներկայացրածը միայն նախագիծ է, այն քննարկման փուլում է»: