
Ադրբեջանցի երկու զինծառայողներ նախօրեին երեկոյան ավտոմեքենայով պայթել են Ադրբեջանի արևմուտքում գտնվող Ղազախի շրջանի Բալաջացֆարլի գյուղում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Արդյունքում ստացված վնասվածքներից զոհվել է երկու երեխաների հայրը՝ 35-ամյա Գոշգար Ղուրբանովը: Պայթյունից տուժած Խանդիգլար գյուղի 26-ամյա բնակիչ Էշգին Շահբալազովը տեղափոխվել է հոսպիտալ: