ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012-ի հունիսի 13-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննությունը:
Նույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը զբաղված էր մեկ այլ դատական գործով:
Կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին “Զինուժ” ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:




Լրահոս