Գնացքի տակ ընկած ռուս աղջնակը, օգնություն չստանալով, մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատապարտյալների աթոռին հայտնված տղամարդիկ մեղադրվում են մահացող մարդուն վտանգի մեջ թողնելու համար: 17-ամյա Անաստասիան, ով Մոսկվայի Օդինցովսկի շրջանում՝ Կունցևո կայարանի մոտ գծերով անցնելիս հայտնվել է երկու գնացքների միջև: Աղջիկը կորցրել է հավասարակշռությունը, ընկել և գլուխը խփել վագոնին:

Էլեկտրագնացքը կանգ է առել, վիրավոր աղջկան տեղափոխել են գնացք:

Բելառուսական կայարանում գնացքը կանգնել է 15 րոպե՝ սպասելով հերթափոխի: Բրիգադը հայտնել է արյունաքամ եղող աղջկա մասին և հանձնել հերթափոխը: Կայարանի բժիշկները, որոնց տեղեկացրել էին վիրավոր աղջկա մասին, փորձել են գնացք մտնել, սակայն չեն հասցրել, քանի որ նոր վագոնավարն արդեն փակել է դռները և շարժել գնացքը հակառակ ուղղությամբ:

Արդյունքում՝ Անաստասիային մեկ ժամվա ընթացքում կայարանից կայարան են տեղափոխել: Աղջկա դիակը Ֆիլի կայարանում գնացքից դուս են բերել ուղևորները: Բժիշկները ստիպված են եղել արձանագրել նրա մահը:




Լրահոս