Մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կձևավորվի կառավարություն և իշխանությունը կշարունակի բնականոն աշխատանքը: Մայիսի 6-ից անցել է 37 օր ,իսկ Սերժ Սարգսյանը դեռևս չի կարողանում կողմնորոշվել, թե կառավարության կազմից, որը որ տեղը պետք է զբացղեցնի: Թեև հայտարարվել էր, որ առնձնապես փոփոխություններ չեն լինելու, բայց նույնիսկ այս պարագայում Ս. Սարգսյանը դեռ չի կողմնորոշվում,ում որտեղ նշանակի և այդ պատճառով էլ ձգձգվում է կառավարության ձևավորման հարցը: armlur.am –ը փորձեց պարզել ՀՀԿ փախնախագահ Գալուս Սահակյանից, թե ինչն է Սերժ Սարգսյանին խանգարում ավելի արագ կողմնորոշվել և երկրի կառավարությանը վերադարձնել իր բնականոն աշխատանքին:
“Կառավարության ձևավորման հարցը չի ձգձգվում, ընդհակառակը, սցենարը այնպես է, որ տենց պետք է գնար: Կարծում եմ ամեն ինչ նորմալ է խնդիր չկա մինչև Հունիսի 20-նն այդ հարցը կլուծվի,-ասաց նա :