«Հո միայն պատգամավորների ասածո՞վ չի լինելու»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցանկացած լրագրող ԱԺ-ում իր մասնագիտական գործունեությունը ծավալելիս պետք նկատի ունենա այն հանգամանքը, որ եկել է Ազգային ժողով՝ միայն ու միայն մասնագիտական գուրծունեություն ծավալելու: Մտնելով ԱԺ վարչական շենք` նա ստանձնում է իր պատասխանատվությունը»,- այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց Արսեն Բաբայանը:

Լրագրողներն իրենց մտահոգությունը հայտնեցին՝ կապված ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին նախագծում ներառված 23-րդ կետի «ա» կետի վերաբերյալ, որը սահմանում է «Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»:

«Սա շատ հակասական և որևէ կոնկրետ բան չասող կետ է: Այսինքն`հիմա էլ պետք է հասկանանք, թե պատիվ ու արժանապատվություն ասելով ի՞նչ է նկատի առնվում: Շատ հնարավոր է, երբ մենք պատգամավորներին ուղղենք այնպիսի հարց, որը իրենց վիրավորական ու պատիվն արատավորող թվա, նշանակում է՝ նա հենց այդպիսի՞ն է»,- վրդովվեց լրագրողը:

«Դա պատգամավորի որոշելիքը չէ միայն, այսինքն` հո մենակ իր ցանկություննե՞րը հաշվի չեն առնվելու»,- պատասխանեց Արսեն Բաբայանը: Վերջինս իր խոսքում, երբ ստիպված էր լինում լրագրողների արդար հարցադրումներին պատասխանել, անընդհատ վկայակոչում էր այն հանգամանքը, որ այս ամենը դեռևս նախագծային փուլում է, և իրականացվում են բազմակողմանի քննարկումներ` անհամաձայնությունները կարգավորելու համար:




Լրահոս