
Discovery Channel-ը հերթական փորձն է կատարել. տեսանյութի գլխավոր «հերոսները» Փոլ Ռոզոլին ու անակոնդան են:
Մոտ 3-րոպեանոց տեսանյութը 19 միլիոն մարդ է դիտել ամբողջ աշխարհում:
Փորձի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է անակոնդան ողջ-ողջ կուլ տալիս մարդուն, և ինչ է տեղի ունենում այդ ընթացքում: Փորձարկումը, սակայն, միանշանակ չի ընդունվել բնապահպանների ու զայրացած հեռուստադիտողի կողմից: Շատերն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել համացանցում: Բայց և կան այնպիսիները, ովքեր հիացած են թե՛ Փոլի համարձակությամբ, թե՛ հսկա անակոնդայի հնարավորություններով: