
Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Աբովյան” բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: