Տիգրան Խզմալյանը տուգանվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց Մաշտոցի պուրակի ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավճիռը, որը հօգուտ ՀՀ ոստիկանության էր: Դատարանը որոշեց, որպես վարչական տույժ, Տիգրան Խզմալյանից գանձել 50 հազար դրամ: Կինոռեժիսորի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանությունը` նրան մեղադրելով հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ: Հիշեցնենք, որ ոստիկանների եւ Մաշտոցի պուրակի ակտիվիստների միջեւ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, Մաշտոցի պուրակում, երբ մի խումբ քաղաքացիներ փորձել էին այգու հաշվին կառուցվող կրպակներն ապամոնտաժել:




Լրահոս