ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը յուրահատուկ թուլություն ունի հարսանիքների, ծնունդների, կնունքների հարցում: Հատկապես վերջին շրջանում նա բաց չի թողնում իր ծանոթ-բարեկամների ընտանիքներում տեղի ունեցող նման միջոցառումները: Շաբաթ օրն էլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, պարոն Սարգսյանը «Օջախ» ռեստորանում մասնակցել է իր փոքր փեսայի եղբոր հարսանիքին: Վերջինս ամուսնացել է «լավ տղա» համարվող ռեստորանատեր «Աչակի Գագո»-ի դստեր հետ: Փաստորեն, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն սեղան է նստում քրեական ու թաղային հեղինակությունների հետ: Ընդ որում, Ս. Սարգսյանից բացի, հարսանիքին եղել է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի փեսան ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ եղբորորդին է:




Լրահոս