Ամեն ինչ սկսվեց մի ընտանիքից. Adidas-ի ստեղծման պատմությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Adidas հայտնի բրենդն այժմ մեծ մասսայականություն է վայելում մարզիկների շրջանում: Բրենդի պատմությունը սկսվել է դեռևս 1920-ին:

1920 թվականի սկիզբ… Դասլեր ընտանիքը որոշել է կոշիկի արտադրության բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Նորաբաց ընկերությունը կոչվում էր  հենց Դասլեր:

Schuhfabrik 1927, bereitgestellt von Puma

Ադոլֆ Դասսլերը ծնվել է 1900թ. նոյեմբերի 3-ին բավարիական Հերցոգենաուրախ փոքրիկ քաղաքում: Նրա եղբայրը` Ռուդոլֆ Դասլերը, ընտանիքում ավագն էր:

Ադին հնարամիտ էր, ինտելեկտուալ և սիրում էր ֆուտբոլ խաղալ, իսկ Ռուդին բռնկուն էր, սիրում էր սեքսը, ջազը և բռնցքամարտը:

Գերմանիան սկսեց առաջին համաշխարհային պատերազմը, բայց եղբայրները, տարիքի պատճառով, ճակատ չգնացին (նրանք այդ մասին չէին էլ երազում): Ադիի կիրքը ֆուտբոլն էր, որն այդ ժամանակ Եվրոպայում արդեն հայտնի խաղ էր: Պատերազմից հետո, երբ Գերմանիան աղքատության ու փլատակների մեջ էր, Դասլեր ընտանիքը կարողացավ գոյատևել:

1920-ին հիմնադրած ընկերության ղեկավարումը ստանձնել էին Ադին և Քրիստոֆ Դասլերը (հայրը): 1924թ. նրանց միացել նաև Ռուդին: Երկու եղբայրները հրաշալի փոխլրացնում էին միմյանց: Ադին իսկական գյուտարար էր իր ոլորտում, մինչդեռ Ռուդին հանճար էր կապերի, մարկետինգի և վաճառքի ոլորտում:

2

1925-ին նրանց բիզնեսը սկսեց կտրուկ աճել: Ադին` որպես ֆուտբոլասեր, ստեղծեց առաջին ֆուտբոլային մարզակոշիկը: Տակի մասում դրանք երկաթյա մատիկներ ունեին, և այդպես ծնվեցին ֆուտբոլային այժմյան մարզակոշիկները: 1927-ին Դասլեր ընկերությունը գնեց հսկայական լքված մի ֆաբրիկա. կոշիկի արտադրությունն օրեկան հասավ 100 զույգի, իսկ աշխատողների քանակը՝ 25-ի: Հաջորդ օլիմպիական խաղերին Լոս Անջելեսում 1932թ., գերմանացի Արտուր Յոնատը 100 մետր մրցավազքում գրավեց 3-րդ տեղը: Այդ ժամանակ նա կրում էր Դասլեր մարզակոշիկները:

adi-with-franz2small

Եվ չնայած հաջողություններին՝ եղբայրների միջև տարաձայնություններ էին սկսել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկուսն էլ նացիստական կուսակցության անդամ դարձան: Պատերազմի ավարտից հետո նրանց միջև կապը վերջնականորեն խզվեց: Ռուդին մեկնեց ճակատ այն ժամանակ, երբ Ադին հրամանատարության պատվերով զինվորական կոշիկներ էր կարում նացիստական Գերմանիայի համար: Գերմանիայի պարտությունից հետո եղբայրները գրեթե զրոյից սկսեցին իրենց բիզնեսը: Իսկ 1948-ի գարնանը` հոր մահից հետո, նրանք վերջնականորեն որոշեցին կիսել բիզնեսը, առանձնացան ու պայմանավորվեցին, որ երկու բիզնեսներից ոչ մեկն էլ ընտանիքի անվամբ չեն կոչելու: Ադոլֆն իր բիզնեսն անվանեց Ադիդաս (Ադի + Դասլեր), իսկ Ռուդին՝ Պումա:

2530474_b4e7f790

Այսօր «Ադիդաս»-ն աշխարհին ներկայանում է արտադրանքի լայն տեսականիով` տարբեր մարզակոշիկներ, սպորտային հագուստ, կոշիկներ զբոսաշրջիկների համար:

Ադի Դասլերը մինչև իր կյանքի վերջն անձամբ ղեկավարել է «Ադիդասը»: Կյանքի վերջում նա ասել է, որ «Ադիդասն» իր համար ոչ թե նպատակ է եղել, այլ` միջոց: «Իմ կյանքի միակ կարևոր գործը սպորտն է եղել»,- խոստովանել է Ադին: Նա մահացել է 1978թ. սրտի կաթվածից` իր 5 երեխաներին թողնելով ծաղկող ընկերությունը: Այժմ աշխարհահռչակ այս երկու բրենդներն իրար հետ կատաղի մրցակցության մեջ են, իսկ ամեն ինչ սկսվեց մի ընտանիքից, որում պարզապես ուզում էին ինչ-որ գործ սկսել:

 




Լրահոս