
«Գոնե մի եզդի ԱԺ-ում չլինե՜ր»:
Համայն եզդիների առաջնորդը, որը երեկ նույնպես հպարտացել է, թե աշխարհում ամենաշատ եզդիները Հայաստանում են ապրում, հերթական անգամ տրտնջացել է խորհրդարանում ներկայացված չլինելու համար: Ազիզ Թամոյանը թեեւ Հանրապետական կուսակցության անդամ է, բայց ՀՀԿ-ի մտքով անգամ չի անցել ազգային փոքրամասնության ներկայացուցչին խորհրդարան տանել: Դժգոհ մնացած Թամոյանն էլ ընտրություններից հետո երբ տեսել է, որ ինքը եւս ոչնչով չի զիջում բոլոր նրանց, ովքեր արդեն նորընտիր ԱԺ-ում են, տխրել է կորսված հնարավորության համար: Մանդատ էր, պետք կգար. հա՛մ բիզնես կաներ, հա՛մ էլ «ձեռքի հետ» եզդիների հարցերով կզբաղվեր: