
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և կատալոնական ակումբի ևս չորս ֆուտբոլիստներ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղից առաջ դոպինգ ստուգման են ենթարկվել։
Մեսին նշել է, որ իրեն ՈւԵՖԱ-ն ավելի մանրակրկիտ բուժզնման է ենթարկել, քան իր թիմակիցներին։ «Դոպինգ ստուգում։ Հինգ ֆուտբոլիստներից ես միակն էի, ով մեզի և արյան անալիզ է հանձնել։ Մի քիչ տարօրինակ է, այդպես չէ՞»,- գրել է Մեսին Instagram-ի իր էջում։