Դաջվածքների վերաբերյալ մարդկանց մի մասը գտնում է, որ այն գեղեցկացնում է մարմինը, իսկ մյուսը լրիվ հակառակ կարծիքն ունի: Ֆոտոշարքում ներկայացված են համաշխարհային աստղերը և նրանց դաջվածքների առաջացման պատմություն և նշանակությունը:
Մեգան Ֆոքս. նա ունի դաջվածք Մերիլին Մոնրոյի պատկերով: 2009 թ.-ին դերասանուհին հայտարարել էր, որ իսկապես հիանում է Մերիլինով, սակայն երբեք չի կրկնակի նրան: Նրա խոսքով, այդ դաջվածքը զգուշացնում է, որ երբեք պետք չէ ամբողջությամբ նվիրվել կինոարտադրությանը, քանի որ այն կոտրում է մարդուն:
Պամելա Անդերսոն. դերասանուհու աջ թևին պատկերված փշալարը հայտնվել է 1996 թ,-ին Barb Wire ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Էվան Ռեյչել Վուդ. դերասանուհու մեջքը գեղեցկանում է Էդգար Ալան Պոյի խոսքը.«All that we see or seem Is but a dream within a dream» («Այն ամենն, ինչ տեսանելի է կամ թվացյալ, երա՞զ է երազի ընթացքում):
Ջոնի Դեփ. դերասանուհի Վայնոնա Ռայդերից բաժանվելուց հետո Դեփը փոխել էր դաջվածքը «Վայնոնա ընդմիշտ»-ից «Գինի ընդմիշտ»-ի: Լուսանկարում կարելի է տեսնել դաջվածք ագռավի տեսքով, որը թռչում է ջրի վրայով, իսկ դրա տակ Ջեք անունը: Այդպես է Դեփի որդու և «Ծովահեններ» ֆիլմում իր հանրահայտ կերպարի` Ջեք Ագռավի անունը:
Էմմի Ուայնհաուս. երգչուհու մարմնի դաջվածքները, իսկ դրանք թվով 12-ն էին, պատմում էին նրա կյանքի վերջին տարիների պատմությունը: «Daddy Girl» («Հայրիկի աղջիկ»). նալ` երջանկության խորհրդանիշն է, իսկ գրությունն արդեն իսկ խոսուն է; Մերկ աղջկա պատկերով դաջվածքը խորհրդանշում է երգչուհու էության էքսցենտրիկ կողմը:
Քրիստինա Ագիլերա. People.com կայքում նշվում է, որ երգչուհին ունի 5 դաջվածք, այդ թվում Xtina կեղծանունը, որը պատկերված է նրա պարանոցին:
Ռիհաննա. աստղերի կասկադն իջնում է երգչուհու պարանոցից: Ձախ թևին պատկերված է R տառը, որը խորհրդանշում է «Rated R» ալբոմի թողարկումը 2009 թ.-ին:
Քելլի Օսբորն. լուսանկարում պատկերված են դաջվածքներ` գանգի, մեջքի վրա գտնվող հրեշտակի թևի, սինթեզատորի և խարիսխի տեսքով:
Ջասթին Բիբեր. մինչև գոտկատեղ մերկացած Ջասթին Բիբերը` իր նախկին ընկերուհու` Սելենա Գոմեսի հետ Հավայան կղզիներում 2011 թ.-ի մայիսին: Նա վրա նկատելի է դաջվածք` «Yeshua» գրություն. որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Հիսուս»:
Փինկ. ԶԼՄ-ների փոխանցմամբ, երգչուհին ունի ավելի քան 20 դաջվածք` տարբեր չափերի և ոճերի, որոնցից մեկը նվիրել է իր մահացած շանը` Էլվիսին: Այնտեղ գրված է.«Ժամանակն է լացել: Ժամանակն է սգալ: Ննջիր խաղաղությամբ»:
Հայդեն Պանետտյերի. «Հերոսների» նախկին աստղի մեջքին դաջված է գրություն` «Vivere senza rimipianti» («Կյանքն` առանց ափսոսանքի»): Խնդիրն այն է, որ դրանում կա տառասխալ:
Լիլլի Ալլեն. բրիտանացի երգչուհու մոտ խորհրդանիշների շղթայով դաջվածք է: Նրա ցուցամատին առկա է դաջվածք, որն արվել է Լինդսի Լոհանի հետ երեկույթին մասնակցելուց հետո: Լոհանի մոտ ևս առկա է նման դաջվածք:
Թոմի Լի. ներկայացված լուսանկարում «Motley Crue» խմբի նախկին անդամի մարմնին դաջված է «Mayhem» գրությունը: 1998 թ.-ին դատական նիստի ընթացքում ռոքերի մոտ հայտնաբերվել է սվաստիկա: Այդ գործում քննվում էր Թոմի Լիի դեմ մեղադրանքը հրեա-լուսանկարչին ծեծի ենթարկելու մեղադրանքով: Ավելի ուշ երաժիշտն արդարացվեց:
Քեյթ Ուրբան. Քիթ Ուրբանի երգերի հեղինակի` Նիկոլ Քիդմանի ամուսնու աջ ձեռքին առկա է դաջվածք իր անվան գրությամբ և սրտի պատկերով:
Վիկտորիա Բեքհեմ. երգչուհու պարանոցին և մեջքին եբրայերեն տառերի հաջորդականությունը նշանակում է.«Ես պատկանում եմ իմ սիրեցյալին, իսկ իմ սիրեցյալն` ինձ»: Դա հատված է աստվածաշնչյան «Երգ երգոցից»:
Դևիդ Բեքհեմ. տարիներ շարունակ անգլիական ֆուտբոլի աստղն ավելացրել է իր դաջվածքների թիվը, որոնց թվում են իր որդիների` Բրուկլինի, Ռոմեոյի, Կրուզի անուններն իր մեջքին:
Կրիստինա Ռիչչի. լուրերի համաձայն, դերասանուհին ունի նվազագույնը 8 դաջվածք, որոնցից ամենամեծն առյուծն է «Նարնիի քրոնիկայից» է:
Քրիս Բրաուն. երգչի խոսքով, նա վաղուց է սկսել դաջվածքներ անել: Առաջին դաջվածքն իր մարմնին հայտնվել է 13 տարեկանում` իր մորից թույլտվություն խնդրելով: Այժմ նա ունի դաջվածքներ, որոնցում պատկերված են Հիսուսը, նինձյա, զանազան գանգեր և այլն:
Սկարլետ Յոհանսոն. դերասանուհին ունի գունագեղ դաջվածք ձախ ձեռքին` արևածագի տեսքով, որը յուրահատուկ նշանակություն ունի իր համար: Նրա խոսքով, այդ դաջվածքն իրեն երջանիկ է դարձնում: Դաջվածքն անելու պատճառը շատ անձնական է:
Մայլի Սայրուս. լուրերի համաձայն, երգչուհին ունի 7 դաջվածք: Առաջին դաջվածքում է գրված է.«Ուղղակի շնչիր»: Դրանից հետո հայտնվել է «Սեր» գրությամբ դաջվածքն աջ ականջի ներսի հատվածում, սիրտ` աջ ձեռքին և այլն:
Մինա Սուվարի. դերասանուհին, ով հայտնի է դարձել «Գեղեցկություն` ամերիկյան ձևով» ֆիլմի շնորհիվ, ունի դաջվածք` «Word Sound Power» գրությամբ` առյուծի գլխի ներքևի հատվածում: Նա ունի նաև դաջվածք` 13 գրությամբ` կրծքին:
Բեթ Դիտտո. երգչուհին ներկայացնում է իր դաջվածքը` խարիսխի տեսքով` «Մայր» գրությամբ:
Լինդսի Լոհան. դերասանուհին ունի դաջվածք` Մերիլին Մոնրոյի խոսքով.«Մեզանից յուրաքանչյուրն աստղ է և ունի շողալու իրավունք»: Լուսանկարում ներկայացված է միայնակ աստղ ձախ դաստակին:
Մայք Թայսոն. նախկին բռնցքամարտիկն ունի բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում Չե Գևարայի պատկերը: Շատ է խոսվել ձախ աչքի շրջանում Maori-ի խորհրդանիշի դաջվածքի մասին` հատկապես 2011 թ.-ի գարնան, երբ Թայսոնը հայտնվեց «Տղաների հավաք` Վեգասում»: Իսկ ֆիլմի երկրորդ մասում նույն դաջվածքը հայտնվեց Էդ Հոլմսի դեմքին, և Թայսոնի դաջվածքի հեղինակը դատի տվեց Warner Bros-ին` հեղինակային իրավունքները խախտելու համար և փորձեց արգելել ֆիլմի ներկայացմանը:
Մելանի Գրիֆիտ. դերասանուհու աջ ձեռքին սրտի տեսքով դաջվածք է, որի վրա առկա է նաև գրություն «Անտոնիո», որն արվել է Անտոնիո Բանդերասի հետ համատեղ կյանքի չորրորդ տարելիցի առթիվ:
Ռումեր Ուիլլիս. դերասանուհին որոշել է գնալ իր ծնողների (Դեմի Մուր և Բրյուս Ուիլլիս) հետքերով և պարզ դաջվածք է արել «ներկայություն» գրությամբ:
Հալկ Հոգան. դերասանը գոհ է իր բազմաթիվ դաջվածքներից, այդ թվում «անմահ» գրությամբ դաջվածքից: Լուսանկարում ներկայացված է 2009 թ.-ին արված դաջվածքը:
Ջեյմի Քինգ. դերասանուհին խոստովանել է, որ զղջում է իր դաջվածքների մի մասի համար: Դրանք նա ստիպված է լինում «թաքցնել» գրիմի տակ, սակայն դա չի խանգարում ավելացնել նորերը:
Սլեշ. նա ունի մի քանի բարդ դաջվածք, այդ թվում գլխարկով գանգը, որի վրա գրված է «DTYD»: Լուսանկարում ռոքերը ցուցադրում է դաջվածք, որը հայտնի է որպես «VR girl»` «Velvet Revolver» խմբի խորհրդանիշների մեկը:
Լիլ Վեյն. ռեփերի մարմինը գրեթե ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով: Դրանց մեծ մասն ունի կենսագրական բնույթ, այդ թվում «զենք» բառը` ափին, «ես-երաժշտություն»-ը` դեմքին, ինչպես նաև «Վախեցեք Աստծուց» գրությունը` մեջքին:
Քորթնի Լավ. երգչուհու դաջվածքը տեսնելը բարդ չէ. հաճախ նոր դաջվածք անելիս նա այդ մասին անմիջապես հայտնում է` հրապարակելով լուսանկար: Նրա դաջվածքների թվում է «Թող արնահոսի» գրությունը` աջ ձեռքի ափին, հրեշտակը` աջ ուսին, և բազմաթիվ փոքր ծաղիկներ ձեռքին և կրծքին:
Բենջի Մեդդեն. «Good Charlotte» խմբի կիթառահարի մեջքին պատկերված է Բեն Ֆրանկլինը: Կան մի քանի դաջվածքներ, որոնք խոսում են իր քրիստոնեական հավատքի մասին: Բացի այդ, դաջված է նաև «Հրաշքների աշխարհից» Ալիսան, «Մայր» և «Made Man» գրությունները:
Քելլի Ռիպա. նա այնքան բազմաթիվ դաջվածքներ ունի: «Live with Regins and Kelly» գրությամբ դաջվածքը Ռիպան երբեմն անվանում է պատանեկան տարիների խորհրդանիշ, որն արվել է 19 տարեկանում: Սակայն նա չի վախենում «հիմար» լինելուց: 2010 թ.-ին Քելլին ներկայացրել է իր հերթական դաջվածքը` «Consuelos» գրությունը` ի պատիվ իր ամուսնու` Մարկ Կոնսուելոսի, ում հետ ապրում է 13 տարի շարունակ:
Ալիսսա Միլանո. դերասանուհին շատ դաջվածքներ ունի, այդ թվում խաչ և հրեշտակ` սրունքին, կարմիր վարդերի և կանաչ տերևների շղթա` մյուս սրունքին, ինչպես նաև «իմատության և միության» խորհրդանիշը` պարանոցին:
Պադ դե լա Ուերտա. նա հպարտանում է կոբրայի տեսքով դաջվածքով և հպարտորեն ցուցադրում է այն «Boardwalk Empire» ֆիլմի պրեմիերային, 2010 թ. :
Նիկի Հիլթոն. ո՞ր դաջվածքն է առավել գեղեցիկ հյուրանոցային ցանցի ժառանգորդի մոտ: Իհարկե, մեջքին գտնվող դաջվածքը (իր ազգանունը), սակայն նա ունի դաջվածք նաև սրտի և խաչի տեսքով:
Նիկի Մինաժ. երգչուհին դաջվածք ունի ձախ ձեռքին` «Աստված մշտապես ինձ հետ է»:
Ալանիս Մորիսետտ. երգչուհուն դուր են գալի գրություններով դաջվածքները: Նա ունի դաջվածքներ «շնչել», «փափուկ» գրություններով, ինչպես նաև պառկած վագր նախաբազկին:
Բրիտանի Դանիել. դերասանուհու դաջվածքի հեղինակը տատուների ոլորտում հայտնի մասնագետ Աժան Նյուն է:
Աննա Նալիկ. երգչուհին մեջքին ունի երկու դաջվածք` «Լույսի հուր» և «Մի վախեցեք ապագայից, մի լացեք անցյալի համար»:
Տրևիս Բարկեր. «Blink 182» խմբի ներկայացուցչի բոլոր դաջվածքները կարելի է թվել մի ամբողջ օր: Դրանց թվում են Կադիլակի ավտոմեքենայի լոգոն, աստղեր, սրտեր, կինոաստղ-կանանց պատկերներ, կրակ, ծուխ, երաժշտական նոտաներ, դրոշներ:
Քեթի Փերի. երգչուհին ունի բազմաթիվ դաջվածքներ: Սրունքին ելակ է, ձախ դաստակին գրված է «Հիսուս»:
Բիլլի Ջո Արմսթրոնգ. «Green Day» խմբի ներկայացուցչի մարմնի մեծ մասը ծածկված է դաջվածքներով, սակայն ամենից շատ դաջվածքներ կան աջ ձեռքին. իր կնոջ և երեխայի անունները (Ադրիանա և Ջոզեֆ), աղոթող երկու հրեշտակներ, վարդագույն թուփ և այլն:
Նիկոլ Ռիչի. նրա պարանոցին թևերի տեսքով դաջվածքներ են: Նիկոլն ունի նաև այլ դաջվածքներ, այդ թվումձախ սրունքի շրջանում` խաչ:
Ջենիֆեր Լավ Հյուիթ. դերասանուհին գիտի` ինչպես «կրել» դաջվածքները. նա նախընտրում է ժամանակավոր դաջվածքներ, և այս տարիներին նրան հաճախ են տեսել նմանատիպ տատուներով: Միակ մշտական դաջվածքին գրված է «Ես … »:
Զոի Սոլանդա. դերասանուհին ունի դաջվածք, որի թարգմանությունը շատ բարդ է: Շատերը գտնում են, որ այն արաբերեն է, մյուսները` պարսկերեն: