Ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղի է մտել. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Թողտվության քաղաքականությունն իր սահմաններն ունի. Անցած տարվա նոյեմբերին հաղթահարելով «սաֆարովյան փակուղին»՝ 2014 թվականի նոյեմբերից Ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգնել է ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով ստեղծված է՛լ ավելի բարդ իրադրության առաջ։

Այն արդեն պատճառ է դարձել օրերս Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների տարեկան հավաքի շրջանակներում նախատեսվող Էդ. Նալբանդյան-Է. Մամեդյարով հանդիպման ձախողման։ Հասկանալի է, որ բանակցությունների հերթական տեղատվությունը առաջ է բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքի հուսախաբությունը։ Բայց տարօրինակ է ստեղծված փակուղու այն հայեցողական գնահատականը, որը տեղ է գտել ամերիկացի միջնորդի թվիթերյան գրառման մեջ։

Տպավորություն է ստեղծվում, թե Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ բարձր մակարդակի հանդիպումից մինչեւ Բազել ոչինչ էլ տեղի չի ունեցել. պարզապես այս անգամ կողմերը չեն ցանկացել հանդիպել մեկը մյուսին, եւ վերջ։

Բազելյան հավաքից մոտ 10 օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, Խաղաղության պրոբլեմների հետազոտության Ստոկհոլմի ինստիտուտում ունեցած իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը ոչ միայն հանգամանորեն ներկայացրել է բանակցություններում ստեղծված փակուղու առարկայական պատկերը, այլեւ կատարել որոշակի բացահայտումներ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս