«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի նիստը տեղերում աշխատողների հետ հանդիպմամբ փոխարինած Գագիկ Ծառուկյանը խիստ առանցքային միտք է հնչեցրել այդ հանդիպմանը. «Ծառուկյան անունը չի ծախվում»: «Դա արել է, որ Փաշինյանի իմպիչմենթից հետո մենք ու ժողովուրդը չմտածենք, թե Ծառուկյանը նահանջել է ու էլ չի պայքարելու»,- տեղեկացրեց հավաքի մասնակիցներից մեկը:
Ծառուկյանը հարկ է համարել կրկին շեշտել, որ իրենք երբեք չեն նահանջելու, ինչպես նաեւ զգուշացրել է տեղերում աշխատողներին, որ իր համար բոլորն էլ «մեկ են ու հավասար. պետք է միայն աշխատանք ու արդյունք ցույց տան»: Հիմնական «աշխատանքը» վերաբերել է Նոր տարվան եւ ամանորյա նվերներին:
Խոսակցություն է գնացել նաեւ անապահով խավին օգնելու մասին, սակայն այդ «թեզին» եւս Ծառուկյանն իր «ադաբրյամսը» չի տվել. բոլորով համերաշխ գտել են, որ «սաղին չեն կարա օգնեն, մեկին օգնեն, մեկին` չէ, ավելի վատ կլինի», ուստի Ծառուկյանն ասել է. «Գնացեք, քննարկեք, եկեք կոնկրետ առաջարկություններ արեք էդ հարցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: