Ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոի» Մանվել) եւ Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին:

Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի եւ Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց:

Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, սակայն ծեծի տարբերակը հերքել է՝ ասելով. «Ինձ չեն կարող ծեծել, ինձ կարող են միայն սպանել»: Եղիազարյանը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի: Իսկ Ռ. Պետրոսանի հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ ստեղծել: Ի դեպ, վերջին ամիսներին Ռ. Պետրոսանը եւ Մ.Եղիազարյանը այլ հրամանատարների հետ միասին փորձում են ընդդիմադիր հայացքներով ազատամարտիկներին միավորել մեկ ընդհանուր կառույցի մեջ, ինչը բարկացնում է որոշ շրջանակների»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս