
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Դուբայ-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի մյուս օլիգարխներն ու պաշտոնյաները եւս բավական հաճախ են լինում Դուբայում:
Հետաքրիր է՝ նրանցից ո՞ւմ հետ է այս անգամ խաչվել Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց« օդանավակայան այցելելիս օգտվում է նախագահական մուտքից»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: