«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը: Հայաստանի ղեկավարությունից եւ ոչ մեկն այս տարի չի բարեհաճել այցելել աղետի գոտի:
Անհայտ է, թե Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրն այդ ինչ կարեւոր գործով են զբաղված եղել, որ ժամանակ չեն գտել Գյումրի, Սպիտակ կամ Վանաձոր այցելելու համար:
Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվութան վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել են պատասխանել «Ժողովուրդ»-ի բանավոր հարցին եւ պահանջել են հարցը գրավոր ներկայացնել, որը եւս անպատասխան է մնացել:
Կառավարությունից էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչու աղետի գոտի չի այցելել վարչապետը: Համաձայնեք՝ փաստն ինքնին խոսուն է. նրանք ժամանակ չեն գտել՝ աղետի գոտի այցելելու եւ զոհերի հիշատակը հարգելու համար:
Փոխարենը երեկ Սերժ Սարգսյանն այցելել է «Սիթի-մոբիլ» ու «Մարկետ» ընկերությունների գրասենյակ, ինչպես նաեւ՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն:»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: