Առաջիկայում՝ գործող փոխարժեքի պայմաններում, գազի գինը եւս կարող է թանկանալ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ լուրերի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով:

Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Իսկ քանի որ «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար հազար խմ գազը), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիան» իբր վնասներ է կրում:

Այդ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով: Սակայն, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե հ
ամընկնում է ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության ժամկետին, չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս