
Վաշինգտոնի մերձակայքում մասնավոր ռեակտիվ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Արդյունքում 6 մարդ զոհվել է. տեղեկացրել են ամերիկյան իշխանությունները:
Միջադեպը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգի Գեյտեսբերգ քաղաքում, երբ Embraer EMB-500 ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել Մոնտգոմերիի մոտակայքում գտնվող օդանավակայանում:
Զոհերի թվում են անձնակազմի երեք անդամները և տան երեք բնակիչները. հայտնում է BBC-ն: